Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում

Կախազարդի Տրամագիծ` 35 մմ

Շականակագույն զամշե պարանով

Մետաղ՝ 925 Հարգի Արծաթ

 

  • Հավաքածու  “Տիեզերք”

    Հնագույն ժամանակներից հայերը զբաղվել են աստղագիրությամբ և տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ։

    Այս գիտելիքները հաճախ փոխանցվել են նախշերի միջոցով և դարձել կիրառական արվեստի մի մասը։

    Այս հավաքածուի  զարդերում  գեղեցիկ տարբերակով պատկերված է  ութի խորհուրդը, որը կրում է աշխարհի չորս կողմերի և նրանց միջանկյալ ուղղություների իմաստը։

    Հնում նույնիսկ ծիսական օրհնություններ էին հղում աշխարհի բոլոր ուղղություններին։ Բացի այդ, ութը փակ շրջանագծով է արտահայտված`կրելով Հավերժի իմաստը:

    Հայկական զարդարվեստը յուրահատուկ է նաև նրանով , որ նախշերի միահյուսվածությունը ստեղծում է փակ շղթա,

    որն էլ  խորհրդանշում է բնության մեջ ամենի փոխշաղկապվածությունը՝ կենտրոնական Արեգակով ու նրա շուրջ կյանքով։