Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում

Գաղտնիության քաղաքականություն


  Այս գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում  ձեր անձնական տվյալները, որոնք դուք տրամադրում եք մեր կայքում և մեզ եք փոխանցում սոցիալական հարթակների միջոցով շփման արդյունքում։

Գաղտնիության քաղաքականություն փոփոխություններ

 

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել և թարմացնել մեր գաղտնիության քաղաքականությունը: Կատարված  փոփոխությունները կհրապարակվեն մեր կայքում, և դուք կստանաք ծանուցում մեզ տրամադրված էլ հասցեի միջոցով։

Տվյալներ, որոնք տրամադրում եք մեզ և ինչպես ենք այն օգտագործում

 

Մենք հավաքագրում ենք հետևյալ տվյալները՝

 · անուն, ազգանուն,

 · էլ․հասցե,

 · հեռախոսահամար/ներ/,

 · հասցե/ներ/, առաքման համար տրամադրված հավելյալ ինֆորմացիա,

 · ծննդյան ամսաթիվ,

 · բանկային տվյալներ,

  Մենք չենք հավաքագրում ձեր բանկային քարտի տվյալները, քանի որ մենք իրականցնում ենք բացառապես ապահով առցանց վճարումներ VISA, MasterCard և PayPal համակարգերի միջոցով։

  · ձեր գնումների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն,

  · մեզ հետ հաղորդակցությունները՝ ներառյալ էլնամակները և առցանց զրույցները։

  · եթե դուք հաղորդակցվեք մեզ հետ սոցիալական հարթակների կամ երրորդ կողմի ծառայությունների միջոցով, ապա մենք կհավաքագրենք այդ հարթակների միջոցով ձեր տրամադրած ինֆորմացիան:

 

Մենք կօգտագործենք Ձեզանից հավաքագրած տվյալները հետևյալ նպատակներով՝

 

· կառավարել և իրականցնել գնումներ ու պատվերներ, հեշտացնել առաքումը և   հետվաճառքային ծառայությունների ապահովումը,
· ուղարկել ծառայությունների հետ կապված հաղորդակցություններ՝ ներառյալ հայտարարություններ և հաղորդագրություններ, օրինակ՝ պատվերի հաստատում,
· ձեր հարցումները և խնդրանքները իրականացնելու համար,
· կ
առավարել  ձեր հաշիվները,
· հայտնաբերել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ըստ մեզ կարող են ձեզ հետաքրքրել՝ հիմնվելով այնպիսի տեղեկությունների վրա, ինպիսիք են ձեր գնման պատմությունը և մեր նախորդ փոխգործակցությունները,
· ուղարկել Ձեզ մարկետինգային
հաղորդագրություններ (ներառյալ էլնամակներ), որոնք վերաբերվում են մեզ և երրորդ կողմի այլ գործընկերներին, որոնք ըստ մեզ կարող են հետաքրքիր լինել Ձեզ համար,
· իրականացնել շուկայի հետազոտություն՝ մեր հաճախորդներին մատուցվող ծառայությունները շարունակաբար կատարելագործելու համար,
· իրականացնել վարկային  ստուգում, խարդախությունների կանխարգելում և այլ արգելված կամ ապօրինի գործողություններ՝ որպես մեր կայքն ու ծառայությունները անվտանգ պահելու միջոցներից մեկը:

Ձեր անձնական տվյալների օգտագործում  

· մենք Ձեր անձնական տվյալները կտրամադրենք երրերդ կողմի մատակարարներին՝ առցանց վճարային ծառայություններ մատուցելու, վարկային ստուգումներ իրականացնելու և խարդախությունների կանխարգելման նպատակով,
· մենք Ձեր
անձնական տվյալները կտրամադրենք ցանկացած իրավապահ մարմնի, դատարանի, կարգավող մարմիններին, պետական մարմիններին և այլ երրորդ կողմին, եթե Ձեր տվյալները հարկավոր են իրավական կամ կարգավորող պարտավորություն կատարելու համար, այլ կերպ՝ պաշտպանելու մեր կամ ցանկացած երրորդ կողմի իրավունքները։

 

Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը

Մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տվյալները։

Ձեր իրավունքները

 

Դուք կարող եք հարցում կատարել մեր ունեցած Ձեր անձնական տվյալների հասանելիության համար՝ դրանք փոփոխելու կամ թարմացնելու նպատակով։ Որոշ հանգամանքներում դուք իրավունք ունեք պահանջել Ձեր անձնական տվյալների ոչնչացումը կամ սահմանապակել դրանց օգտագործումը։

Դուք կարող եք չեղարկել Ձեր բաժանորդագրությունը օգտվելով ‘unsubscribe’ հղումից, որը կարող եք գտնել Arm Root-ից ստացած ցանկացած մարկետինգային նամակում:

 

Կապ

 

Եթե ունեք որևէ հարց կամ մեկնաբանություն՝ կապված այս գաղտնիության քաղաքականություն կամ առհասարակ գաղտնիության հետ, ապա դիմեք մեզ  [email protected]  էլհասցեի միջոցով։