Զեղչ 15%
Բաժանորդագրվեք և ստաացեք 15% զեղչ առաջին գնման համար
Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում
- 
                                            Հավաքածու “Տիեզերք” Հնագույն ժամանակներից հայերը զբաղվել են աստղագիրությամբ և տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ։ Այս գիտելիքները հաճախ փոխանցվել են նախշերի միջոցով և դարձել կիրառական արվեստի մի մասը։ Այս հավաքածուի զարդերում գեղեցիկ տարբերակով պատկերված է ութի խորհուրդը, որը կրում է աշխարհի չորս կողմերի և նրանց միջանկյալ ուղղություների իմաստը։ Հնում նույնիսկ ծիսական օրհնություններ էին հղում աշխարհի բոլոր ուղղություններին։ Բացի այդ, ութը փակ շրջանագծով է արտահայտված`կրելով Հավերժի իմաստը: Հայկական զարդարվեստը յուրահատուկ է նաև նրանով , որ նախշերի միահյուսվածությունը ստեղծում է փակ շղթա, որն էլ խորհրդանշում է բնության մեջ ամենի փոխշաղկապվածությունը՝ կենտրոնական Արեգակով ու նրա շուրջ կյանքով։ 
 Հայերեն
Հայերեն Անգլերեն
Անգլերեն 
                             
 
                             
                                            