Զեղչ 15%
Բաժանորդագրվեք և ստաացեք 15% զեղչ առաջին գնման համար
Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում
- 
                                            Հավաքածու ''Դաղդղան'' Զարդեր, որոնք ունեն գենետիկ հիշողություն ու պատմություն։ Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն հայերիս կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանները պատրաստվում էին առանձնահատուկ նախշերով և փորագրության տեխնիկայով, իսկ վարպետը պատրաստելիս պետք է ունենար բացառապես դրական զգացողություններ և զերծ մնար բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում էին այն մարդուն ում համար այն պատրաստվում էր: Դաղդղաների ամենամեծ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ պատրաստման համար ընտրում էին հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը, որը կանխարգելում և բուժում էր մարդկանց ու կենդանիներին, պտղաբերություն էր պարգևում, պահում էր չար աչքից բնության տարերքն էր կարգավորում։ Մեր զարդերը պատրաստվում են մեծ սիրով ու լի ջերմությամբ . կրկնապատկեք ձեր սերն ու ջերմությունը՝ կրելով և նվիրելով մեր զարդերը:  
 
 
 Հայերեն
Հայերեն Անգլերեն
Անգլերեն 
                             
 
                             
                                             
                                             
                                            