Զեղչ 15%
Բաժանորդագրվեք և ստաացեք 15% զեղչ առաջին գնման համար
Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում
-
Հավաքածու “Տիեզերք”
Հնագույն ժամանակներից հայերը զբաղվել են աստղագիրությամբ և տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ։
Այս գիտելիքները հաճախ փոխանցվել են նախշերի միջոցով և դարձել կիրառական արվեստի մի մասը։
Այս հավաքածուի զարդերում գեղեցիկ տարբերակով պատկերված է ութի խորհուրդը, որը կրում է աշխարհի չորս կողմերի և նրանց միջանկյալ ուղղություների իմաստը։
Հնում նույնիսկ ծիսական օրհնություններ էին հղում աշխարհի բոլոր ուղղություններին։ Բացի այդ, ութը փակ շրջանագծով է արտահայտված`կրելով Հավերժի իմաստը:
Հայկական զարդարվեստը յուրահատուկ է նաև նրանով , որ նախշերի միահյուսվածությունը ստեղծում է փակ շղթա,
որն էլ խորհրդանշում է բնության մեջ ամենի փոխշաղկապվածությունը՝ կենտրոնական Արեգակով ու նրա շուրջ կյանքով։