Զեղչ 15%
Բաժանորդագրվեք և ստաացեք 15% զեղչ առաջին գնման համար
Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում
 
                            - 
                                            Հավաքածու “Վան” Հայերիս մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ ավանդույթներից մեկն էլ այն է, երբ որև զարդ հիմնականում տատիկներից փոխանցվում է սերնդեսերունդ՝ իր մեջ կրելով տատիկների ու մայրերի լուսավոր հիշողություններն ու բարեմաղթանկները։ Կարծում եմ շատերս չէինք հրաժարվի նման զարդից, և այս հավաքածուն ստեղծվել է ելնելով այս երանելի մտքից․ ստեղծել զարդեր, որոնք ապրելու են սերունդների շնչով։ Հավաքածուն ստեղծվել է Վանի թագավորության բացառիկ գեղեցկության կանացի պեկտորալի (իրական չափեր՝ 18.4 սմ ) հիման վրա, այն թվագրվում է 8-7 դարեր մ.թ.ա: Ներկայումս գտնվում է Կիոտո քաղաքի Միհո թանգարանում։ Զարդի վրա պատկերված են առասպելական արարածներ, կենաց ծառեր և աստվածներ: Տարբեր վերլուծողների կողմից առասպելական պատկերները անվանվել են անունակներ և համարվել են հրեշտականման կապող էակներ երկրի ու երկնքի միջև։ Մեզ մնում է միայն ունենալ և զգալ զարդի ողջ վեհությունը։  
 Հայերեն
Հայերեն Անգլերեն
Անգլերեն 
                             
 
                                            