Զեղչ 15%
Բաժանորդագրվեք և ստաացեք 15% զեղչ առաջին գնման համար
Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում
-
Հավաքածու ''Դաղդղան''
Զարդեր, որոնք ունեն գենետիկ հիշողություն ու պատմություն։
Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն հայերիս կենցաղում:
Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար:
Դաղդղանները պատրաստվում էին առանձնահատուկ նախշերով և փորագրության տեխնիկայով,
իսկ վարպետը պատրաստելիս պետք է ունենար բացառապես դրական զգացողություններ և զերծ մնար բացասական մտքերից,
քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում էին այն մարդուն ում համար այն պատրաստվում էր:
Դաղդղաների ամենամեծ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ պատրաստման համար ընտրում էին հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը,
որը կանխարգելում և բուժում էր մարդկանց ու կենդանիներին, պտղաբերություն էր պարգևում, պահում էր չար աչքից բնության տարերքն էր կարգավորում։
Մեր զարդերը պատրաստվում են մեծ սիրով ու լի ջերմությամբ , կրկնապատկեք ձեր սերն ու ջերմությունը՝ կրելով և նվիրելով մեր զարդերը: