Զեղչ 15%
Բաժանորդագրվեք և ստաացեք 15% զեղչ առաջին գնման համար
Անվճար առաքում 50000դր․ և ավելի գնումների դեպքում
-
Հավաքածու “Վան”
Հայերիս մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ ավանդույթներից մեկն էլ այն է,
երբ որև զարդ հիմնականում տատիկներից փոխանցվում է սերնդեսերունդ՝ իր մեջ կրելով տատիկների ու մայրերի լուսավոր հիշողություններն ու բարեմաղթանկները։
Կարծում եմ շատերս չէինք հրաժարվի նման զարդից, և այս հավաքածուն ստեղծվել է ելնելով այս երանելի մտքից․
ստեղծել զարդեր, որոնք ապրելու են սերունդների շնչով։
Հավաքածուն ստեղծվել է Վանի թագավորության բացառիկ գեղեցկության կանացի պեկտորալի (իրական չափեր՝ 18.4 սմ ) հիման վրա, այն թվագրվում է 8-7 դարեր մ.թ.ա:
Ներկայումս գտնվում է Կիոտո քաղաքի Միհո թանգարանում։
Զարդի վրա պատկերված են առասպելական արարածներ, կենաց ծառեր և աստվածներ:
Տարբեր վերլուծողների կողմից առասպելական պատկերները անվանվել են անունակներ և համարվել են հրեշտականման կապող էակներ երկրի ու երկնքի միջև։
Մեզ մնում է միայն ունենալ և զգալ զարդի ողջ վեհությունը։