Կախազարդ  "Հարսիկ"

Կախազարդ "Հարսիկ"

20 000 ֏

Length: 20 mm

Width: 8 mm

Stone` Pearl

Metal: Silver 925

1
Առկա է (2) Առաքվում է 24 ժամում

Ապրանքի մանրամասներ



Հավաքածու ''Հարսանեկան''

Այս հավաքածուն ստեղծվել է ''Դաղդղան'' հավաքածուի հիման վրա՝ նպատակ ունենալով հարսիկներին զարդարելու

զարդերով, որոնք ունեն գենետիկ հիշողություն ու պատմություն։

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն հայերիս կենցաղում:

Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար:

Դաղդղանները պատրաստվում էին առանձնահատուկ նախշերով և փորագրության տեխնիկայով,

իսկ վարպետը պատրաստելիս պետք է ունենար բացառապես դրական զգացողություններ և զերծ մնար բացասական մտքերից,

քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում էին այն մարդուն ում համար այն պատրաստվում էր:

Դաղդղաների ամենամեծ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ պատրաստման համար ընտրում էին հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը,

որը կանխարգելում և բուժում էր մարդկանց ու կենդանիներին, պտղաբերություն էր պարգևում, պահում էր չար աչքից բնության տարերքն էր կարգավորում։

Մեր զարդերը պատրաստվում են մեծ սիրով ու լի ջերմությամբ , կրկնապատկեք ձեր սերն ու ջերմությունը՝ կրելով և նվիրելով մեր զարդերը: